Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լաբորատոր հետազոտություններ

Հեշտոցային քսուկների մանրադիտակային հետազոտում. abmed.am

Հեշտոցային քսուկների մանրադիտակային հետազոտում. abmed.am

Հետազոտման մեթոդը՝ մանրադիտակային:

Հետազոտության նյութը՝ քերուկ հեշտոցից, արգանդի վզիկից, միզուկից:

Նախապատրաստում: Հետազոտման նյութը վերցվում է բժիշկ-ուրոլոգի կամ գինեկոլոգի կողմից։ Չի կարելի հետազոտման նյութ վերցնել սեռական հարաբերությունից, հեշտոցի լվացումից, բժշկական պատրաստուկների ներմուծումից հետո` 24 ժամվա ընթացքում։ Վերարտադրողական տարիքի կանանց մոտ քսուկը պետք է վերցնել դաշտանային ցիկլի 5-րդ օրից ոչ շուտ և ենթադրվող դաշտանային ցիկլի սկզբից ոչ ուշ, քան 5 օր առաջ։ Քսուկով ապակիները ներկայացվում են լաբորատորիա։

Նկարագրություն. սեռական օրգաններից անջատված ներկված քսուկների մանրադիտակային հետազոտում՝ տարբեր բջջային տարրերի տարբերակումով, իրենց ձևաբանական առանձնահատկությունների գնահատումով, սեռավարակների հարուցիչների հայտնաբերումով։

Հետազոտության իրականացման ցուցումները.

  • բորբոքային հիվանդությունների ախտորոշում,
  • գոնոկոկային վարակ,
  • տրիխոմոնիազ,
  • կանդիդոզ,
  • բակտերիալ վագինոզ,
  • ուրետրիտի, վագինիտի, ցերվիցիտի ժամանակ լեյկոցիտային ռեակցիա:


Արդյունքների մեկնաբանում


Ցուցանիշ                 Նորմա
       
Լեյկոցիտներ     Հեշտոցում՝ 0-8 տեսադաշտում,
Միզուկում՝ եզակի.
       
Էպիթել     Կախված է դաշտանային ցիկլի փուլից, միզուկում` եզակի
       
Գոնոկոկեր     Բացակայում են
       
Տրիխոմոնադներ     Բացակայում են
       
«Բանալի» բջիջներ     Բացակայում են
       
Կանդիդաներ     Բացակայում են
       
Միկրոֆլորա     Հեշտոցում՝ չափավոր, բացիլային,
Միզուկում՝ եզակի կամ բացակայում է:

 

Սկզբնաղբյուր. abmed.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ